Ինչու՞ է վուշը համարվում էկոլոգիապես ամենամաքուր կտորը
Օրգանիկ վուշի մանրաթելով պատրաստված այս կտորները միագույն են, նախատեսված են ինչպես անկողնային հավաքածուներ, վարագույրեր, սփռոցներ, այնպես էլ խալաթներ, գիշերազգեստներ և զգեստներ կարելու համար։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Վուշը էկոլոգիապես ամենամաքուր կտորն է, որը մարդկանց առաջարկում է տեքստիլ արդյունաբերությունը: Հնում վուշի գինը հավասար էր ոսկու արժեքին, իսկ այսօր բարձրորակ բնական վուշը հասանելի է գրեթե յուրաքանչյուրին ։ Վուշը բացառապես բուսական ծագում ունեցող կտոր է, որը պատրաստվում է վուշազգիների ընտանիքին պատկանող բույսերից։ Բույսի մշակման համար անհրաժեշտ չեն հավելյալ պարարտանյութեր և շատ ջուր, ինչը ապահովում է բնության միջոցների մինիմալ ծախս։ Վուշից իրերը երբ պիտանի չեն օգտագործման, նրանք շատ արագ կենսաքայքայվում են, լուծվում են հողում բնության հետ և չի վերածվում աղբի։ Գնելով վուշից պատրաստված այս կտորները դուք անուղղակիորեն կնպաստեք մեր մոլորակի ռեսուրսների խնայմանն ու էկոլոգիայի քիչ ախտոտմանը։
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ
Վուշի բերքահավաքը կատարվում է ամռան վերջին ։Հավաքված բույսը թողնում են դաշտերում 3-4 շաբաթ անձրևի և արևի տակ, այդպիսով վուշը ենթարկվում է բնական մշակման, այնուհետև մասնագետները ընտրվում են և առանձնացնում են ամենաերկար ցողերը և նրանց ենթարկում են գործարանային տարբեր տեխնոլոգիական մշակումների։ Ստանում են տարբեր հաստության մանրաթելեր, այնուհետև այդ թելերից հատուկ մանվածքային հաստոցների վրա գործում են կտորներ։
ՓԱՓԿԵՑՈՒՄ
Մեր մոտ ներկայացված բոլոր կտորները շատ փափուկ են կոպիտ չեն ,քանի որ փափկեցվել են գործարանային պայմաններում ։ Սկզբից կտորը փափկեցնում են մեխանիկորեն, անցկացնելով փափկեցնող մեքենայի լիսեռների միջով: Այնուհետև լավագույն արդյունքի հասնելու համար, կտորը լվանում են օրգանական ֆերմենտներով հարստացված լուծույթներում, այդ տեխնոլոգիան կոչվում է enzyme washing կամ stone washing, որից հետո վուշը դառնում է փափուկ, թեթև և հաճելի մարմնի համար ։ Վուշի կտորից կարված անկողնում քնելիս ձեր մարմինը կենթարկվի բնական մերսման և միկրո պիլինգի, ի շնորհիվ վուշի մակերեսի վրա առկա բնական միկրո գոգավորությունների։
ՆԵՐԿՈՒՄ
Միագույն ներկելուց առաջ գործվածքը ենթարկվում է պարտադիր սպիտակեցման։ Ներկման տեխնոլոգիան կոչվում է ռեակտիվ, որի ժամանակ ներկի մոլեկուլները խորը ներթափանցում են մանրաթելերի կառուցվածքի մեջ և ստանում են հարթ, միագույն մակերես, օգտագործված է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էկոլոգիապես բարձրորակ ներկեր որի շնորհիվ կտորը չի գունաթափվում լվանալիս և արևի տակ չորացնելիս։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վուշի մանրաթելը պարունակում է հատուկ նյութ՝ սիլիցիում կամ կամ սիլիցիումի երկօքսիդ, որը բնական հակասեպտիկ է։ Վուշն ունի հակաբակտերիալ և վերքերը բուժող ազդեցություն։ Վուշը հիպոալերգեն գործվածք է, որը կարող է ապահով կերպով առաջարկվել բրոնխային ասթմայով տառապող մարդկանց։ Վուշից կարված անկողնում քնելիս մարմնի վրայի փոքր բշտիկները կամ վերքերը ավելի շուտ կվերանան, հակասեպտիկ հատկությունների շնորհիվ, վուշը բացարձակապես հիպոալերգեն է: Վուշը ունի ջերմամեկուսիչ հատկություններ, այն կարողանում է տաքացնել ցրտին և մաշկը սառեցնել շոգին։ Վուշից կարված հագուստով մարդու մաշկի մակերեսի ջերմաստիճանը շոգին 3-4 աստիճանով ցածր է, քան այլ կտորներից կարված հագուստով մարդու ջերմաստիճանը։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20% ),որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Վուշը նաև կարողանում է արտացոլել վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումը, բարելավել արյան շրջանառությունը և նվազեցնել մարմնի հոգնածությունը: Այսպիսով վուշից կտորը գրեթե անփոխարինելի է դառնում հագուստի և անկողնային պարագաների արտադրության մեջ ։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ 100% վուշե մանրաթել ։
ՉԱՓ 1,50-2.50 մետր լայնք։
ԽՏՈՒԹՅՈՒՆ 130-170 գր մեկ ք․մ․ վրա։
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Լվանալ հակառակ երեսից, 30- 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Պարտադիր չէ լվանալու ընթացքում օգտվել կոնդիցիոներներից: Ունի կեղտը վանող հատկություններ.շնորհիվ նրա որ չի էլեկտրականանում , փոշի և այլ իրեր չեն կպնում ։Վուշը ամեն լավանալուց հետո ավելի է փափկում ։Սա այն տեսակի կտորներից է, որոնք օգտագործվում են սերնդե սերունդ։
Կարում ենք անկողնային պարագաներ մաքուր Վուշից