մկրատ դիզայն ստուդիո

Որքա՞ն կտոր է անհրաժեշտ անկողնային հավաքածու կարելու համար

Եթե որոշել եք ինքնուրույն կարել կամ պատվիրել անկողնային պարագաներ,հարկավոր է ձեռքի տակ ունենալ այս ինֆորմացիան, որպես ուղեցույց, թե որքան կտոր է հարկավոր գնել, անկողնային հավաքածու կարելու համար։

Կան հիմնական երեք չափի անկողնային հավաքածուներ:

Մեկ տեղանոց անկողնային հավաքածուի մեջ մտնում է

1 հատ բարձի երես 0.50 * 0.70

1 հատ վերմակի երես 1.50 * 2.15

1 հատ սավան 1.50 * 2.40

Մեկ տեղանոց հավաքածույի համար անհարաժեշտ է 2.40 մետր լայնքով 5.20 մետր կտոր

Երկու տեղանոց անկողնային հավաքածուի մեջ մտնում է

2 հատ բարձի երես 0.50 * 0.70

1 հատ վերմակի երես 2.0 * 2.15

1 հատ սավան 2.20 * 2.40

Երկու տեղանոց հավաքածույի համար անհարաժեշտ է 2.40 մետր լայնքով 7.50 մետր կտոր

Ընտանեկան անկողնային հավաքածուի մեջ մտնում է

2 հատ բարձի երես 0.50 * 0.70

2 հատ վերմակի երես 1.50 * 2.15

1 հատ սավան 2.20 * 2.40

Ընտանեկան հավաքածուի համար անհարաժեշտ է 2.40 մետր լայնքով 9.60 մետր կտոր

Եթե չունեք կարի մեքենա կամ դժվարանում եք ինքնուրույն կարել անկողնու սպիտակեղեն ապա մկրատ․ամ-ի հմուտ և արհեստավարժ դերձակները մեծ սիրով կկարեն անկողնային պարագաներ ձեր նշված չափերով։