Որո՞նք են վուշի բուժիչ և օգտակար հատկությունները
Վուշն ունի ընդգծված բուժիչ հատկություններ։ Գիտականորեն ապացուցված է, որ վուշից կարված հագուստ կրողները պաշտպանված են մի շարք հիվանդություններից, քանի որ վուշն ունի հազվագյուտ մանրէաբանական առանձնահատկություններ՝ ոչ բակտերիաները, ոչ սնկային բորբոսները չեն գոյակցում նրա վրա։ Եթե դուք կրում եք վուշից կարված հագուստ կամ ունեք վուշից կարված սպիտակեղեն, ապա փոքր բշտիկները և վերքերը շատ ավելի արագ կբուժվեն։ Վուշը օժտված է հակաբակտերիալ և հակասնկային բնական հատկություններով՝ իր պարունակած սիլիցիումի կամ սիլիցիումի երկօքսիդի շնորհիվ, որը կանխում է մաշկի վրա բշտիկների առաջացմանը ։Հետեւաբար, վուշը բնական հակասեպտիկ է, որը սպանում է վտանգավոր մանրէները, վարակները և ճնշում վնասակար միկրոֆլորան: Վուշից պատրաստված վիրակապի տակ վերքերը և քերծվածքները շատ ավելի արագ են լավանում։ Բժիշկները վաղուց գիտեն վուշի ունակությունների մասին՝ թեթևացնել բորբոքումները, իջեցնել մարմնի ջերմաստիճանը և կարգավորել օդափոխությունը: Վուշի սերմերը ունեն նաև օգտակար հատկություններ՝ պարունակում են մեծ քանակությամբ օրգանիզմին անհրաժեշտ թթուներ, վիտամիններ և հանքանյութեր (սիլիցիում, պղինձ, երկաթ) և լայնորեն կիրառվում են բժշկության մեջ։
Այս գործվածքը իդեալական է ալերգիա, էկզեմա, դերմատիտ կամ պարզապես զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար:
Յուրաքանչյուր բնական նյութ ունի իր էներգիան: Բիոէներգետիկները կարծում են, որ վուշի ուժեղ էներգիան մարդու մեջ արթնացնում է հանգիստ կենտրոնացվածության, մտածվածության և չափվածության զգացում: Հոգեթերապևտները համոզված են, որ վուշի մանրաթելերը պաշտպանում են մարդուն դեպրեսիայից, նևրոզից, հոգեկան խանգարումներից։
Հաշվի առնելով վուշի պաշտպանիչ և բուժիչ հատկությունները խորհուրդ է տրվում կրել վուշից հագուստ և քնել վուշից կարված անկողնում ։