Ո՞րն է դասական բամբակյա գործվածքի կատարելագործված տարբերակը
Օրգանիկ բամբակի մանրաթելով պատրաստված այս կտորները միագույն են, նախատեսված են ինչպես անկողնային հավաքածուներ, այնպես էլ խալաթներ, գիշերազգեստներ և նույնիսկ ամառային զգեստներ կարելու համար։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Ակֆիլը (Akfil) միագույն բամբակյա գործվածք է՝ դասական բամբակյա գործվածքի կատարելագործված տարբերակը։ Հումքը անցնում է մաքրման մի քանի փուլով ,կտորի առանձնահատկությունը թելեր հյուսելու տեխնոլոգիայի մեջ է․ ավելի բարակ թելերը կարծես պարուրում են խիտ հյուսվածքները,ամրության համար թելերը ոլորված են, հյուսվածքը խաչաձև չէ, այլ անկյունագծային, սա գործվածքին տալիս է ամրություն և մետաքս հիշեցնող փափկություն:
ՆԵՐԿՈՒՄ
Կտորի ներկման պրոցեսը կատարվում է հատուկ մեքենաների օգնությամբ, կտորը նախ սպիտակեցնում են, ապա ներկում ցանկալի գույնով։ Ներկման տեխնոլոգիան կոչվում է ռեակտիվ, որի ժամանակ ներկի մոլեկուլները խորը ներթափանցում են մանրաթելերի կառուցվածքի մեջ։ Այս մեթոդի արդյունքում ստացվում է հարթ միագույն մակերես։Կտորի ներկման համար օգտագործվում է որակյալ ,տեքստիլի համար նախատեսված էկոլոգիապես մաքուր ներկեր, որպեսզի կտորը չգունաթափվի լվանալուց հետո և արևի տակ չորացնելիս։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար , անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ Ակֆիլը չի քոլքոտում։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20%), որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ 100 % բամբակի մանրաթել։
ՉԱՓ 2.4 մետր լայնք։
ԽՏՈՒԹՅՈՒՆ 125 գր/1ք․մ վրա։
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Լվանալ հակառակ երեսից, 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Արդուկել հակառակ երեսից: Առաջին լվանալուց հետո կտորը մտնում է մոտ 3% :
Ընդունում ենք անկողնային պարագաների պատվերներ