մկրատ դիզայն ստուդիո

Ո՞րն է բուսական ծագում ունեցող աշխարհի ամենահին մանրաթելը

Արդյունաբերության ինտենսիվ զարգացումը և շրջակա միջավայրի էկոլոգիայի վատթարացումն էլ ավելի է նպաստում մարդկության ձգտումը դեպի բնությունը։ Դրա համար էլ չնայած սինթետիկ և արհեստական մանրաթելերի արտադրության զարգացմանը վուշե և բամբակե գործվածքների արտադրության ծավալները չեն նվազել։ Հակառակը’ վերջիններից կարված իրերը’ հագուստը, անկողնային պարագաները էլ ավելի մեծ պահանջարկ են վայելում իրենց հատկությունների շնորհիվ։

Վուշը բուսական ծագում ունեցող աշխարհի ամենահին մանրաթելն է: Եթե վուշի բաղադրության մեջ չկան այլ բաղադրիչներ, ապա այն հաճելի փայլ ունի: Բամբակի առկայության դեպքում այն դառնում է ավելի թեթև ու փափուկ: Լավսանի համադրությամբ վուշի մտնելու( լվանալուց հետո) հավանականությունը նվազում է, այն դառնում է հեշտ լվացվող, սակայն մի քիչ դժվար արդուկվող:
Վուշը հիգիենիկ է, քիչ է աղտոտվում, ջրա և օդաթափանցիկ է, խոնավածուծ է, արագ խոնավություն է քաշում և շուտ չորանում, կտրված մասերից քանդվում է, փափուկ է, ունի յուրահատուկ առաձգականություն:
Վուշը մի քանի անգամ բամբակից ամուր է ու կոպիտ, այդ իսկ պատճառով ավելի ուշ է մաշվում, սակայն համեմատաբար ավել քիչ է ճմռթվում: Վուշի ճմռթվող հատկությունը մեղմելու համար բաղադրության մեջ ավելացնում են բամբակի, վիսկոզայի կամ բրդի նրբաթելեր: Ձմռանը վուշե հագուստը ջերմացնում է, իսկ ամռանն օգնում է դիմանալ խոնավ ու տոթ եղանակին:
Վուշը վստահաբար կարելի է եռացնել, սակայն ներկված կտորը պետք է լվանալ 60°C, իսկ մշակված վուշը 40°C ջերմաստիճանով և խնայող ռեժիմով (լվացքի մեքենայում լվանալու դեպքում), ընդ որում՝ չսպիտակեցրած ու գունավոր վուշի դեպքում ցանկալի է օգտագործել նուրբ կտորների համար նախատեսված, սպիտակեցնող նյութեր չպարունակող լվացքի փոշի: Հաճախակի լվանալու դեպքում վուշը չի կորցնում իր փափկությունը: Չորացնող սարքավորման մեջ չորացնելու դեպքում այն կարող է նեղանալ: Վուշը արդուկում են միշտ խոնավեցնող ռեժիմով և բարձր ջերմաստիճանով: Նախ պետք է վուշե կտորը թրջել, ապա չորացնել, այնուհետև նորից խոնավեցնել ու լավ արդուկել:
Խորհուրդ չի տրվում վուշե կտորներից կարել ծալավոր և բարդ ձևվածք ունեցող հագուստներ այլապես ստիպված կլինեք հագուստը շատ հաճախ արդուկել: