Որքա՞ն կտոր է անհրաժեշտ անկողնային հավաքածու կարելու համար
Եթե որոշել եք ինքնուրույն կարել կամ պատվիրել անկողնային պարագաներ,հարկավոր է ձեռքի տակ ունենալ այս ինֆորմացիան, որպես ուղեցույց, թե որքան կտոր է հարկավոր գնել անկողնային հավաքածուի համար։
Կտորների տեսականիին ծանոթացեք այստեղ https://mkrat.am/
Կան հիմնական երեք չափի անկողնային հավաքածուներ՝ մեկ տեղանոց, երկտեղանոց և ընտանեկան։
Մեկ տեղանոց անկողնային հավաքածուի մեջ մտնում է
1 հատ բարձի երես 0.50 * 0.70
1 հատ վերմակի երես 1.50 * 2.15
1 հատ սավան 1.50 * 2.40
Մեկ տեղանոց հավաքածույի համար անհարաժեշտ է 2.40 մետր լայնքով 5.20 մետր կտոր
Երկու տեղանոց անկողնային հավաքածուի մեջ մտնում է
2 հատ բարձի երես 0.50 * 0.70
1 հատ վերմակի երես 2.0 * 2.15
1 հատ սավան 2.20 * 2.40
Երկու տեղանոց հավաքածույի համար անհարաժեշտ է 2.40 մետր լայնքով 7.50 մետր կտոր
Ընտանեկան անկողնային հավաքածուի մեջ մտնում է
2 հատ բարձի երես 0.50 * 0.70
2 հատ վերմակի երես 1.50 * 2.15
1 հատ սավան 2.20 * 2.40
Ընտանեկան հավաքածուի համար անհարաժեշտ է 2.40 մետր լայնքով 9.60 մետր կտոր
Կտորների տեսականիին ծանոթացեք այստեղ https://mkrat.am/