Պայմաններ և դրույթներ

Մեր կայքի օգտագործման պայմաններ և դրույթներ

Ընդհանուր պայմաններ եւ դրույթներ

Բարի գալուստ "mkrat.am"

Մենք մասնագիտացած ենք անհատական չափերով անկողնային պարագաների պատրաստման մեջ՝ օգտագործելով բացառապես մաքուր բամբակ և վուշ։ Առաքումը իրականացնում ենք ինչպես ՀՀ ամբողջ տարածքում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ մեր հաճախորդների հասցեներով։

Սույն «Ընդհանուր պայմաններն ու դրույթները» (այսուհետ՝ «Պայմաններ և դրույթներ») կարգավորում են mkrat.am կայքը, այսուհետ՝ «Վաճառող» mkrat.am կայքում (այսուհետ՝ «Կայք») Վաճառողի և Գնորդի միջև առցանց վաճառքի գործընթացը։

Հոդված 1 - Ընդունում եւ համաձայնություն

Կայքում պատվեր ձևակերպելով և վճարում կատարելով՝ այցելուն (այսուհետ՝ «Գնորդ») հավաստում է, որ ծանոթացել է սույն Պայմաններին և լիարժեքորեն ընդունում է դրանք՝ առանց վերապահումների։

Սույն Պայմաններն ու դրույթները սահմանում են Վաճառողի կողմից առաջարկվող ապրանքների (ներառյալ՝ անկողնային պարագաների) հեռավար վաճառքի կարգը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատվերի ձևավորման, վճարման, առաքման, վերադարձի և առնչվող այլ գործընթացների իրավական հիմքը։

Պատվերի հաստատումը դիտվում է որպես սույն Պայմանների ամբողջական ընդունում։

Պայմանների ամբողջականություն

Սույն փաստաթուղթը ներկայացնում է Վաճառողի և Գնորդի միջև վերջնական և ամբողջական համաձայնությունը։

Սույնից դուրս եղած որևէ նախորդ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն, հայտարարություն կամ փոխհամաձայնություն իրավական ուժ չունի։

Ցանկացած փոփոխություն կամ լրացում ուժի մեջ է մտնում միայն Վաճառողի գրավոր հաստատումից հետո։

Իրավական ուժ

Սույն Պայմանները հանդիսանում են իրավական պարտադիր փաստաթուղթ։ Գնորդի կողմից պատվերի հաստատումն ու վճարումը հավասարազոր են պայմանագրի կնքմանը Վաճառողի և Գնորդի միջև։

Մտավոր սեփականություն

Կայքի ողջ բովանդակությունը՝ ներառյալ ծրագրային կոդը (source code), տեքստերը, պատկերները, դիզայնը և բոլոր մյուս տարրերը, հանդիսանում են Վաճառողի՝ mkrat.am-ի բացառիկ սեփականությունը։

Այս բովանդակությունը պաշտպանված է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով։

Ապրանքային նշաններ եւ օգտագործման սահմանափակումներ

Կայքում առկա ապրանքային նշանները և այլ գրաֆիկական կամ տեքստային տարրերը չեն կարող՝

  • Կրկնօրինակվել
  • Ներբեռնվել
  • Վերարտադրվել
  • Օգտագործվել կամ տարածվել

առանց mkrat.am ընկերության նախնական գրավոր թույլտվության։

Հոդված 2 - Վաճառողի նույնականացում

Պետական գրանցման տվյալներ

  • Ա/Ձ: Սուրեն Ջաղինյան
  • ՀՎՀՀ: 25320041
  • Գրանցումը: 08/06/2011 Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական հաշվառման համար՝ 282.23497

Բանկային տվյալներ

  • Բանկ: «ID Bank» CJSC
  • Բանկային հաշիվ: 11817100967300

Հետադարձ կապ

  • Հասցե: ՀՀ, Երևան, Ավան, Իսահակյան թաղամաս 1/3
  • Հեռախոս: 091004479, 093004479
  • Էլ․ հասցե: info@mkrat.am
  • Կայք: https://mkrat.am/

Հոդված 3 - Աշխատանքային գրաֆիկ

  • Աշխատանքային օրեր: երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ
  • Աշխատանքային ժամեր: 12։00-19։00
  • Հանգստյան օր: կիրակի
  • Հանգստյան օրեր: համարվում են նաև ՀՀ օրենքով սահմանված հանգստյան օրերը
  • Վաճառողը կարող է բացի նշված այս հանգստյան օրերից սահմանել նոր հանգստյան օրեր և ծանուցել

Հոդված 4 - Պատվերի ընդհանուր արժեքը

4.1 Ապրանքի վաճառքի գինը համարվում է Գնորդի կողմից գնում կատարելու պահին Կայքում ցուցադրված կամ Գնորդի կողմից ներմուծված չափերի և քանակի հիման վրա հաշվարկված գինը։

4.2 Ապրանքի գինը չի ներառում առաքման արժեքը։ Առաքման ծառայության արժեքը հաշվարկվում է լրացուցիչ, եթե Գնորդը ընտրել է առաքման տարբերակը։

4.3 Պատվերի ընդհանուր արժեքը ձևավորվում է անկողնային պարագաների հաշվարկված արժեքի (ըստ 4.1 կետի) և առաքման ծառայության արժեքի գումարային հանրագումարից՝ եթե Գնորդը ընտրել է առաքման ծառայությունը։ Եթե Գնորդը ընտրել է «Վերցնել սրահից» տարբերակը, ապա պատվերի ընդհանուր արժեքը սահմանվում է միայն 4.1 կետով նախատեսված արժեքով։

4․4 Համաձայն սույն փաստաթղթի Հոդված 11․1 –ի եթե գնումը ձևակերպելու պահին կայքում առկա են գործող ակցիաներ և զեղչեր, ապա համակարգը դրանք ինքնաշխատ կկիրառի և կհաշվարկի վճարման ենթակա ընդհանուր գումարը ՝ արդեն զեղչով։

4.5 Այն Գնորդները, ովքեր ունեն «պրոմո կոդ», պատվերը ձևակերպելիս պետք է մուտքագրեն այն համապատասխան դաշտում։ «Պրոմո կոդ»-ի կիրառման դեպքում Գնորդը այդ պատվերի շրջանակներում կստանա անհատական հավելյալ զեղչ՝ 11.1 հոդվածով սահմանված զեղչերից բացի։ Այդպիսով, վճարման ենթակա ընդհանուր գումարը կնվազի նաև «պրոմո կոդ»-ի տրամադրած զեղչի չափով։

4.6 Պատվերի ընդհանուր արժեքը ներառում է բոլոր կիրառելի հարկերը։

Հոդված 5 - Ծանուցման կարգը

5.1 Գնորդը, վճարումը կատարելուց հետո, էլ. փոստով ստանում է նամակ՝ վերնագրով «Վճարումը կատարված է, պատվերը ընդունված է»։

Նամակում ներկայացված են հետևյալ տվյալները․

  • Վճարման հաստատումը
  • Ձեր պատվերի բոլոր մանրամասները
  • Պատրաստման և առաքման կողմնորոշիչ ժամկետները
  • Պատվերի չեղարկման պայմանները

ներկայացված է նաև հետևյալ հիշեցումը․ « վճարումը ստանալու պահից սկսած՝ 2 ժամ հետո (աշխատանքային օրերին և ժամերին), Ձեր պատվերի կտորը կկտրվի Վaճառողի կողմից և կհանձնվի կարելու։

Այս փաստաթղթերը համարվում են Գնորդի պատվերի պաշտոնական հաստատումը։

Վաճառողը կապ կհաստատի Գնորդի հետ հեռախոսազանգի միջոցով՝ համոզվելու, նամակը հասել է։ Անհրաժեշտության դեպքում պատվերի մանրամասները կարող են ճշտվել հեռախոսով։

5․2 Եթե Գնորդը չեղարկում է պատվերը վճարումից հետո՝ առավելագույնը երկու ժամվա ընթացքում համաձայն սույն փաստաթղթի Հոդված 10.14-ի, Վաճառողը նախ հեռախոսազանգի միջոցով պարզում է՝ արդյոք պատվերը չեղարկվել է Գնորդի կողմից, թե դա տեղի է ունեցել տեխնիկական սխալի արդյունքում։ Գնորդի կողմից հեռախոսային խոսակցության ընթացքում չեղարկման փաստը հաստատվելու դեպքում, Վաճառողը չեղարկում է այդ պատվերը և ուղարկում է էլեկտրոնային նամակ՝ վերնագրված «Պատվերի չեղարկման եւ գումարի վերադարձի մասին տեղեկատվություն», որի մեջ ներառվում է նաև վերադարձի անդորրագիրը։

Նամակում նշվում է, որ պատվերը չեղարկվել է Գնորդի նախաձեռնությամբ, ինչպես նաև ներկայացվում են համապատասխան տվյալները գումարի վերադարձի վերաբերյալ՝ համաձայն Հոդված 6.4 ։

Այս նամակը հանդիսանում է պաշտոնական հաստատում՝ թե՛ չեղարկման, և թե՛ վերադարձի գործընթացի վերաբերյալ։

5․3 Պատվերի պատրաստ լինելու դեպքում Գնորդը ստանում է էլ. նամակ՝ վերնագրով «Պատվերը պատրաստ է», որը վկայում է, որ պատվերը պատրաստ է սրահից վերցնելու կամ «Պատվերը կատարված է» երբ առաքվել է Գնորդի նշած հասցե ։

Եթե Գնորդը պատվիրելիս ընտրել է «Կվերցնեմ սրահից» տարբերակը, ապա «Պատվերը պատրաստ է» նամակում նշվում է այն օրը և ժամը, երբ Գնորդը կարող է այցելել Վaճառողի սրահ և ստանալ իր պատվերը, համաձայն սույն փաստաթղթի Հոդված 7․6

Եթե ընտրվել է «Առաքում» տարբերակը, ապա «Պատվերը կատարված է» նամակը կհաստատի, որ պատվերը պատրաստ է և արդեն առաքվել է Գնորդի կողմից նշված հասցեով։ Նամակը ծառայում է որպես տեղեկատվական և հաստատող փաստաթուղթ՝ վկայելու, որ պատվերը հաջողությամբ հանձնվել է Գնորդին։

5.4 Բոլոր այն դեպքերում, որոնք նկարագրված են սույն փաստաթղթի Հոդված 10-ում (մասնավորապես՝ խոտանված կամ Վaճառողի մեղքով սխալ չափերով կարված անկողնային պարագաների փոխհատուցման, փոխանակման, գումարի վերադարձի, ինչպես նաև այդ ապրանքները Գնորդից հետ վերցնելու գործընթացների հետ կապված), Գնորդը յուրաքանչյուր իրավիճակի դեպքում պատշաճ ձևով կծանուցվի՝ համաձայն տվյալ իրավիճակի բնույթին և Հոդված 10.6–10.12-ի դրույթների։

5․5 Եթե կտորի առկա քանակը բավարար չէ պատվերը պատշաճ կերպով կատարելու համար, ապա պատվերի ձևակերպման պահին Գնորդը համապատասխան համակարգային (pop-up) հաղորդագրության միջոցով ծանուցվում է դրա մասին։

Հոդված 6 - Վճարում

6.1 Պատվերը զամբյուղ ավելացնելուց հետո Գնորդը կատարում է վճարում։

6.2 Վճարումները կատարվում են միայն ՀՀ դրամով՝ կայքում առաջարկվող առցանց վճարման մեթոդներից որևէ մեկով։

6.3 Վճարում կատարելով՝ Դուք հաստատում եք, որ ընդունում եք Վaճառողի «Պայմաններ եւ դրույթներ»-ը ամբողջությամբ։

Վճարված գումարի հետվերադարձ

6.4 Գումարի մասնակի կամ ամբողջական վերադարձը կատարվում է Հոդված 10-ում նկարագրված դեպքերում և իրականացվում է նույն վճարման եղանակով, որն օգտագործվել է Գնորդի կողմից։

Հետվերադարձը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Հոդված 7 - Պատվերի առաքման կամ ինքնուրույն սրահից վերցնելու կարգը

Տե՛ս Պատվերի Առաքման և Սրահից Ինքնուրույն Վերցնելու Կարգ։

Հոդված 8 - Արտադրական գործընթաց

8․1 Աշխատանքային օրերին և ժամերին՝ վճարումը ստանալուց 2 ժամ անց,Վաճառողը կտրում է կտորը։ Եթե նույն օրը հնարավոր չէ իրականացնել կտրման գործընթացը, ապա այն կատարվում է հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 12:00-ին։ Դրանից հետո կտորը փոխանցվում է դերձակին՝ կարի գործընթաց սկսելու համար։

Հոդված 9 - խնամք

9.1 Տե՛ս Անկողնային պարագաների խնամքի ցուցումներ։

Հոդված 10 - Անկողնային պարագաների վերադարձի, փոխանակման եւ պատվերի չեղարկման ու չհաստատման կարգը

Վերադարձի ու փոխանակման ոչ ենթակա դեպքեր

10․1 Գնորդի կողմից անհատական չափերով պատվիրած անկողնային պարագան(երը) հանդիսանում են անհատական պատվեր և փոխարինման կամ վերադարձի ենթակա չեն՝ ներառյալ նմանօրինակ ապրանքներով փոխարինումը։

10․2 Օրենսդրական հղում (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=112738&_ga=2.40047460.735194799.1648545825-726830669.1648545825)

10.3 Եթե գնման օրվանից անցել է 14 օր, և միայն դրանից հետո Գնորդը տեղեկացնում է խոտանի կամ սխալ չափի մասին, ապա գնումը փոխանակման ենթակա չէ, նույնիսկ եթե այն խոտանված է կամ Վaճառողի կողմից տրամադրվել է սխալ չափի։

10.4 Եթե կտորը լվացած է, ապա այն նույնպես փոխանակման ենթակա չէ, նույնիսկ եթե այն խոտանված է կամ տրամադրված է սխալ չափի։

Ոչ խոտանային դեպքեր

10.5 Կտորի վրայի փոքր չտպված մակերեսները, գործարանային լցակարերը կամ միկրո անցքերը, որոնք չունեն ճղվելու ռիսկ, չեն համարվում խոտան և ենթակա չեն փոխանակման կամ վերադարձի։

Անկողնային պարագաների կտորի գույնի խամրումը կամ սպիտակ հետքերի ու բծերի առաջացումը քրտարտադրության հետևանքով խոտան չի համարվում և ենթակա չեն փոխանակման կամ վերադարձի։

Վերադարձի ու փոխանակման ենթակա դեպքեր

10.6 Գնման պահից 14 օրվա ընթացքում խոտանի կամ սխալ չափի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է նշել խոտանի բնույթը կամ, եթե վաճառողի կողմից տրամադրվել է սխալ չափ, նշել ճիշտ չափսը և այդ մասին տեղեկացնել Վaճառողին նամակով կամ հեռախոսազանգով։

10.7 Վաճառողը կարող է առաջարկել, որ խոտանով կամ սխալ չափերով անկողնային պարագան(երը) մնա Գնորդի մոտ։ Այս դեպքում Վաճառողը Գնորդին կտրամադրի ֆինանսական փոխհատուցում՝ 30-50% չափով, նույն վճարման եղանակով, որով Գնորդը կատարել էր վճարումը, համաձայն սույն փաստաթղթի Հոդված 6.4-ի։

10.8 Եթե Գնորդը մերժում է Հոդված 10․7-ում նկարագրված առաջարկը, Վաճառողը պարտավոր է շտկել խոտանված կամ սխալ չափերով անկողնային պարագան(երը)՝ օգտագործելով նույն կտորը, այնուհետև կազմակերպել նորացված պարագայի կամ պարագաների առաքումը Գնորդին և հետ վերցնել խոտանված պարագան(երը)։

10.9 Եթե խոտանված կամ սխալ չափերով պարագայի կամ պարագաների կտորի քանակը քիչ է կամ ամբողջությամբ սպառված է, Վաճառողը առաջարկում է փոխարինել այն այլ՝ նույն արժեքի կտորով։ Այնուհետև Վաճառողը կազմակերպում է շտկված պարագայի կամ պարագաների առաքումը Գնորդին և հետ վերցնում խոտանված պարագան(երը)։

10.10 Եթե խոտանված կամ սխալ չափերով պարագայի կամ պարագաների կտորի քանակը քիչ է կամ ամբողջությամբ սպառված է, Վաճառողը կարող է առաջարկել փոխարինել այն ավելի ցածր արժեքով կտորով։ Այս դեպքում Վաճառողը պարտավոր է գումարի տարբերությունը վերադարձնել Գնորդին՝ նույն վճարման եղանակով ,որով Գնորդը կատարել էր վճարումը, համաձայն սույն փաստաթղթի Հոդված 6.4-ի ։Այնուհետև Վաճառողը կազմակերպում է շտկված պարագայի կամ պարագաների առաքումը Գնորդին և հետ վերցնում խոտանված պարագան(երը)։

10.11 Եթե խոտանված կամ սխալ չափերով կտորի քանակը քիչ է կամ առկա չէ, Վաճառողը առաջարկում է Գնորդին փոխարինել խոտանված անկողնային պարագան(երը այլ՝ ավելի բարձր արժեք ունեցող կտորով։ Այս դեպքում Գնորդը պարտավոր է վճարել գնային տարբերությունը Վaճառողին, որից հետո Վաճառողը կազմակերպում է շտկված պարագայի կամ պարագաների առաքումը և հետ վերցնում խոտանված պարագան(երը)։

10.12 Եթե խոտանը կամ չափը հնարավոր չէ շտկել, և Գնորդը մերժում է Հոդված 10․7, 10․8, 10․9, 10․10, 10․11 նկարագրված առաջարկները Վաճառողը պարտավոր է ամբողջությամբ վերադարձնել վճարված գումարը Գնորդին՝ այն նույն վճարման եղանակով, որով Գնորդը կատարել էր գնումը։ Վաճառողը խոտանված պարագան կամ պարագաները վերցնում է Գնորդի կողմից պատվերի ընթացքում նշված հասցեից և միայն հետո իրականացնում է գումարի վերադարձը, համաձայն սույն փաստաթղթի Հոդված 6․4 –ի ։

10.13 Առաքման ծախսերը կրում է Վաճառողը այն դեպքերում, երբ անհրաժեշտ է նախապես վերցնել Գնորդից խոտանված անկողնային պարագան(երը)՝ դրանց խոտանը ուսումնասիրելու, շտկելու կամ վերադարձի ենթարկելու նպատակով՝ համաձայն սույն փաստաթղթի 10.8–10.12 հոդվածներում նկարագրված իրավիճակների։

Պատվերի չեղարկման կարգը

10.14 Գնորդը կարող է չեղարկել պատվերը մինչև վճարումը կամ վճարումից հետո՝ առավելագույնը 2 ժամվա ընթացքում, եթե վճարումն իրականացվել է աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին։

Եթե վճարումը կատարվել է ոչ աշխատանքային ժամերին կամ ոչ աշխատանքային օրերին, ապա չեղարկումը հնարավոր է մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ը՝ օգտագործելով կայքում նախատեսված «Չեղարկել պատվերը» կոճակը։

Չեղարկման հաստատման դեպքում Դուք կստանաք ծանուցում։Վճարած գումարը կվերադարձվի նույն վճարային եղանակով՝ համաձայն սույն փաստաթղթի Հոդված 6.4-ի։

Պատվերի չեղարկման քայլերը վճարում կատարելուց հետո՝ 2 ժամվա ընթացքում

  1. Մուտք գործեք Ձեր անձնական էջ։
  2. Բացեք «Իմ պատվերները» բաժինը։
  3. Ընտրեք այն պատվերը, որը ցանկանում եք չեղարկել։ Նախքան չեղարկման փորձ կատարելը՝ ստուգեք պատվերի կարգավիճակը։
  4. Եթե պատվերի կարգավիճակը նշված է որպես «Կտորը կտրված է», ապա չեղարկումը հնարավոր չէ՝ համաձայն սույն փաստաթղթի Հոդված 10.14-ի ժամանակացույցի։
  5. Եթե պատվերի կտորը դեռ չի կտրվել, ապա՝ համաձայն Հոդված 8.1-ում նկարագրված արտադրական ժամանակացույցի, «Չեղարկել պատվերը» կոճակը կլինի ակտիվ։
  6. Եթե չեղարկումն հնարավոր է՝ սեղմեք «Չեղարկել պատվերը» կոճակը։ Անհրաժեշտության դեպքում նշեք չեղարկման պատճառը և ուղարկեք հարցումը։

10․15 «Չեղարկել պատվերը» կոճակի կարգավիճակը եթե փոխվել է և ցուցադրվում է «Պատվերը գործընթացում է», ապա չեղարկումը հնարավոր չէ, քանի որ այդ պահին Վաճառողը կտորը արդեն կտրել է և հանձնել է կարելու։

Հոդված 11 - Զեղչեր եւ ակցիաներ

11․1 Եթե գնումը ձևակերպելու պահին կայքում առկա են գործող ակցիաներ և զեղչեր, ապա համակարգը դրանք ինքնաշխատ կկիրառի և կհաշվարկի վճարման ենթակա ընդհանուր արժեքը ՝ արդեն զեղչով։

11.2 Այն Գնորդները, ովքեր ունեն և կօգտագործեն իրենց «պրոմո կոդ»-ը, պատվերը ձևակերպելիս կստանան նաև անհատական հավելյալ զեղչ՝ 11.1 հոդվածով սահմանված զեղչերից բացի։

11․3 «Պրոմո կոդ»-երը տրամադրվում են Վaճառողի կողմից՝ մարքեթինգային արշավների, հատուկ առաջարկների, մրցույթների, համագործակցային ծրագրերի կամ այլ խթանող միջոցառումների շրջանակներում։ «Պրոմո կոդ»-երի տրամադրման պայմանները, օգտագործման ժամկետը, նպատակային խմբերը (օրինակ՝ նոր կամ մշտական Գնորդներ) և կիրառման կանոնները սահմանվում են Վaճառողի կողմից և կարող են փոփոխվել առանց նախնական ծանուցման։

Վաճառողը իրավունք ունի սահմանափակել «պրոմո կոդ»-ի կիրառման հնարավորությունն որոշ ապրանքների, պատվերի նվազագույն արժեքի կամ գործող այլ զեղչերի համադրման դեպքում։

«Պրոմո կոդ» ձեռք բերելու վերաբերյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել Վaճառողի հետ։

11․4 Կորպորատիվ պատվերների դեպքում, կախված պատվերի քանակից, փաթեթավորման առանձնահատկություններից և մատակարարման ժամկետներից, տրամադրվում են հատուկ զեղչեր և առաքման արտոնյալ պայմաններ։ Մեծաքանակ կամ կորպորատիվ անկողնային պարագաների պատվերի դեպքում, ինչպես նաև արժեքը ճշգրտելու նպատակով, խնդրում ենք նախապես կապ հաստատել Վaճառողի հետ, պայմանավորվել այցելության մասին և հանդիպել Վaճառողի ֆիզիկական սրահում՝ պատվերի բոլոր մանրամասները քննարկելու համար։

Հոդված 12 - Պատասխանատվություն

12․1 Կայքի սեփականատեր Վաճառողը պարտավորվում է բացառապես հետևել Հայաստանում գործող օրենսդրական և կարգավորիչ դրույթներին:

12․2 Վաճառողը պատասխանատվություն չի կրում Գնորդի կողմից Վaճառքի ընդհանուր Պայմաններ և Դրույթներին չծանոթանալու և դրանից բխող խնդիրների համար:

12․3 Վաճառողը պատասխանատվություն չի կրում ֆորս մաժորի դեպքերում՝ ըստ սույն փաստաթղթի Հոդված 13-ի սահմանված կարգի։

12․4 Վաճառողը պատասխանատվություն չի կրում համացանցային խաթարումների, ծառայության ընդմիջումների, արտաքին ներխուժումների կամ համակարգչային վիրուսների առկայության հետևանքով առաջացած խնդիրների համար:

12․5 Հիպերտեքստային հղումները կարող են Գնորդին կապել Կայքից դուրս գտնվող այլ վեբկայքերի հետ: Վաճառողը հրաժարվում է որևէ պատասխանատվությունից, եթե այդ կայքերի բովանդակությունը հակասում է գործող իրավական և կարգավորիչ դրույթներին:

Հոդված 13 - Ֆորս մաժոր

13․1 Սույն պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմաններով նախատեսված պարտավորությունները ստանձնելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:

13․2 Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմաններով սահմանված պարտավորությունների կատարումը:

Հոդված 14 - Անձնական տվյալների պաշտպանությունը

14․1 Գնորդից ստացված անձնական տվյալները պահանջվում են բացառապես ձեր պատվերների մշակման, վճարման, առաքման և առաքման անդորրագրերի ու հաշիվ-ապրանքագրերի պատրաստման համար։

14․2 Գնորդների տրամադրած անձնական տվյալները համարվում են ամբողջապես գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի՝ առանց Գնորդի հստակ համաձայնության (Տե՛ս «Անձնական տվյալների գաղտնիության քաղաքականություն» բաժինը)։

Հոդված 15 - Վեճերի լուծումը

15.1 Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են առաջին հերթին բանակցությունների միջոցով: Եթե կողմերը չհասնեն համաձայնության, վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում:

Վaճառողի համակարգչային համակարգերում և վիրտուալ պահոցներում պահվող պատվերների գրանցման ու վաճառքի գործարքների բոլոր տվյալները կհամարվեն որպես օրինական ապացույց՝ կողմերի միջև ծագած վեճերի լուծման դեպքում։