Delivery Information - mkrat.am Armenian Custom Bedding

mkrat.am delivers custom bedding throughout Armenia and internationally. Delivery to Yerevan, regions, and abroad. Pickup option available at our showroom.

Located in Yerevan, Armenia. Custom bedding manufacturer with local delivery advantage.

Պատվերի Ստացման և Սրահից Ինքնուրույն Վերցնելու Կարգ

Mkrat.am-ն իրականացնում է պատվերների առաքում Հայփոստի և տուն առաքման միջոցով։

Մեզ մոտ պատվիրած անկողնային պարագաները առաքում ենք ամբողջ Հայաստանի տարածքում։

Գործում է նաև պատվերը ինքնուրույն վերցնելու հնարավորություն։

Կայքում պատվեր ձևակերպելու ընթացքում ընտրեք անկողնային պարագաների ստացման տարբերակը՝ «Առաքում տուն», «Վերցնել Հայփոստից» կամ ինքնուրույն («Վերցնել Սրահից») տարբերակը։

Ծանուցում

Անկախ նրանից՝ գնորդը ընտրել է առաքումը, թե «Վերցնել Սրահից» տարբերակը, նա ստանում է համապատասխան ծանուցումներ՝ առաքման ընթացքի կամ սրահ այցելելու օրվա վերաբերյալ։

Եթե ընտրել եք պատվերը ինքնուրույն վերցնելու տարբերակը, մոտեցեք ծանուցման նամակում նշված օրը կամ նախապես ամրագրեք ձեզ հարմար այլ օր և ժամ։

Պատվերի Առաքման Եղանակներ

Հայփոստ (ՀՀ ողջ տարածք)

Առաքումը կատարվում է համապատասխան ՀայՓոստի բաժանմունք, որտեղ անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ պատվերը ստանալու համար։

Առաքում տուն (ՀՀ ողջ տարածք)

Պատվերը առաքվում է Ձեր նշված հասցեով։ Առաքիչը նախապես կապ է հաստատում՝ առաքման ժամը ճշտելու համար։

Առաքման Ժամկետներ (կողմնորոշիչ)

  • Հայփոստ: 2–5 աշխատանքային օր
  • Առաքում տուն: 1–3 աշխատանքային օր

Առաքման Գներ

  • Հայփոստ: Երևան՝ 560 դրամ, մարզեր՝ 900 դրամ
  • Առաքում տուն: Երևան՝ 1 100 դրամ, մարզեր՝ 1 800 դրամ
  • Վերցնել Սրահից: Անվճար

Նշում․ Կայքում գործող ակցիաների ընթացքում առաքման արժեքը կարող է ավտոմատ փոխվել և դառնալ անվճար։

Կարևոր

Պատվեր ձևակերպելիս խնդրում ենք ճշգրտորեն լրացնել առաքման հասցեն և ստացողի գործող հեռախոսահամարը՝ ինչպես նաև մյուս բոլոր տվյալները։

Սխալ կամ թերի տեղեկությունները կարող են հանգեցնել առաքման ուշացման։

Հաճախ Տրվող Հարցեր

Ինչու՞ է պարտադիր պայման նախօրոք օր ու ժամ ամրագրել մեր սրահ գալուց առաջ

Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք ձեզ սպասել և լինենք սրահում։ Եթե մոտենաք առանց օր և ժամ ամրագրելու, մեծ է հավանականությունը, որ սրահը փակ կլինի, քանի որ մենք կարող ենք լինել ընդմիջման կամ արտադրամասում։

Քանի որ մեր ընդմիջման ժամերը հստակ չեն սահմանված, խնդրում ենք նախապես զանգել և ամրագրել այցի օրը և ժամը, որպեսզի այցը հնարավոր լինի կազմակերպել հարմար և արդյունավետ։

Եթե ձեզ հարմար է այցելել մեր աշխատանքային ժամերից դուրս, շուտ կամ ուշ, պարզապես նշեք ձեզ հարմար օրն ու ժամը, և մեր մենեջերը սիրով կդիմավորի ձեզ։

Ի՞նչ անել, եթե առանց նախապես գրանցման մոտեցել եմ սրահ և դուռը փակ է։

Խնդրում ենք զանգահարել մենեջերին։ Հնարավորության դեպքում նա ամենակարճ ժամանակում կմոտենա սրահ և ձեզ կսպասարկի։ Եթե տվյալ պահին մոտենալը հնարավոր չէ, մենեջերը կգրանցի ձեզ այլ ժամի կամ կհամաձայնեցնի սրահ այցելելու այլ օր ու ժամ։

Ի՞նչ անել, եթե պատվերը կորել է առաքման ընթացքում։

Եթե պատվերը կորել է Վաճառողի կամ առաքման ծառայության մեղքով․

  • Մենք անմիջապես տեղեկացնում ենք Գնորդին։
  • Նույն կամ համարժեք անկողնային պարագան կրկին կպատրաստվի և կառաքվի կարճ ժամկետում։
  • Եթե Գնորդին նոր ժամկետները հարմար չեն, մենք պարտավորվում ենք անմիջապես վերադարձնել վճարված ամբողջ գումարը՝ Գնորդի կողմից համապատասխան հայտ ներկայացնելուց հետո։

Ի՞նչ անել, եթե սխալ առաքման հասցե եմ նշել։

Եթե արդեն վճարել եք պատվերի համար․

  • Կապ հաստատեք մեր մենեջերի հետ և նշեք ճիշտ հասցեն, որպեսզի առաքումը չուշանա։
  • Այնուհետև ձեր անձնական էջում խմբագրեք տվյալները՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Եթե դեռ չեք վճարել․ կարող եք ինքնուրույն խմբագրել առաքման հասցեն ձեր անձնական էջում։

Ի՞նչ անել, եթե սխալ կամ անհասանելի հեռախոսահամար եմ նշել։

Եթե առաքիչը չի կարողանում կապ հաստատել ձեզ հետ, պատվերը վերադարձվում է սրահ։ Դուք կստանաք նամակ՝ որպեսզի տրամադրեք նոր, հասանելի բջջային համար։ Եթե մեկ ամսվա ընթացքում Գնորդը կապ չհաստատի, Վաճառողը իրավունք ունի գանձել պահպանության վճար։

Այնուհետև կարող եք ընտրել՝

  • Վերցնել պատվերը սրահից
  • Վճարել առաքման ծառայությունը և ստանալ պատվերը կրկին առաքիչով
  • Ուղարկել ձեր առաքիչին պատվերը վերցնելու համար

Ինչպե՞ս է առաքիչը կապ հաստատում գնորդի հետ։

Առաքումից առաջ առաքիչը կատարում է հեռախոսազանգ՝ ճշտելու առաքման հարմար ժամը և հաստատելու ձեր նշած հասցեն։ Եթե զանգի ընթացքում ցանկանում եք փոփոխել հասցեն, պարզապես տեղեկացրեք առաքիչին։

Խորհուրդ է տրվում նաև ձեր անձնական էջում թարմացնել տվյալները։

Ի՞նչ փաթեթավորմամբ են առաքվում անկողնային պարագաները։

Պատվերները առաքվում են տուփով կամ պոլիէթիլենային փաթեթավորման մեջ՝ կախված պատվերի քանակից։

Որքա՞ն ժամանակ կարող եմ չմոտենալ սրահ՝ վերցնելու պատրաստի, պատվիրած անկողնային պարագաներս։

Ծանուցման պահից սկսած պատվերը կարող է պահվել առավելագույնը 7 օր։

Ի՞նչ անել, եթե ՀՀ-ից դուրս գտնվող իմ առաքման երկրի հասցեն կայքում հասանելի չէ։

Եթե պատվերը պետք է առաքվի արտերկիր և այդ երկրի առաքումը մեր կայքում հասանելի չէ, խորհուրդ ենք տալիս անկողնային պարագաների պատվերը ձևակերպելիս որպես առաքման հասցե նշել ձեր բարեկամի Հայաստանյան հասցեն կամ ընտրել «Վերցնել Սրահից» տարբերակը։ Հետագայում ձեր բարեկամը կուղարկի անկողնային պարագաները ձեզ այլ եղանակով։