մկրատ դիզայն ստուդիո

Ինչո՞ւ նույնիսկ խորը քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ

Արթնության վիճակի յուրահատուկ գիծը գիտակցության առկայությունն է: Արթնությունից քնին անցնելը սկսվում է նրանից, որ մարդ փակում է աչքերը և հնարավորին չափով մեկուսանում է արտաքին աշխահրից, թեև այդ մեկուսացումը երբեք լրիվ չի լինում. որքան էլ խորը քնած լինի մարդը, նա միշտ արտաքին աշխարհից եկող որոշ գրգռիչներ ընկալում է: Քնած մարդիկ շատ զգայուն են իրենց անունների նկատմամբ: Նույնիսկ խորը քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ երեխայի ցածրաձայն լացի և այլ ձայների ազդեցության տակ: Ավելի մեծ թվով գրգռիչներ (լսողական, հպման, ջերմային և այլն) չեն արթնացնում քնածին բայց ձևափոխվում և մտնում են նրա երազների մեջ. ծնում են նոր երազային պատկերներ և իրադարձություններ: Բոլոր այդ դեպքերում տեղի է ունենում ազդող գրգռիչների ենթագիտակցական ընկալում: Քնած մարդը որոշ չափով պահպանում է նաև վերահսկողությունն իր մկանների լարվածության և շարժումների նկատմամբ: Ուղեղը երբեք լրիվ կերպով չի հանգստանում, այն գտնվում է մշտական ակտիվության վիճակում: Հենց այդ պատճառով էլ միայն փոքրաթիվ մարդիկ են բարձր մահճակալներից կամ գնացքների տախտակամածներից ընկնում, երբ քնած են: Ընկնելու վտանգ ծագելու դեպքում շատերն անմիջապես արթնանում են:

Քուն մտնելիս մկանների լարվածությունը փոքրանում է, պակասում է սրտի զարկերի թիվը, իջնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է ավելի դանդաղ: Որոշ չափով նվազում է մարմնի ջերմաստիճանը՝ 1-2 աստիճանով: Փոխվում է ուղեղի էլեկտրական ակտիվության բնույթը: Քուն մտնելիս մարդն ամենից առաջ կորցնում է հսկողությունը սեփական մարմնի նկատմամաբ, բայց մինչև գիտակցության անհետացման վերջին պահը շարունակում է լսել ձայներ, շրջապատող աշխարհի աղմուկը: Արթնանալիս առաջինը ընկալում է հենց այդ աղմուկը և միայն ամենավերջում վերականգնվում է սեփական մկանների մի մասի գիտակցական վերահսկողությունն ու կառավարումը:

Քնի ժամանակակից ֆիզիոլոգիայի և հոգեբանության ոլորտը ուսումնասիրող գիտնականները նկատեցին, որ քնած մարդկանց աչքերը որոշ ժամանակահատվածներում արագ ու ակտիվ շարժումներ են անում : Քնի այդ փուլերում մարդու ուղեղի որոշ բաժինների էլեկտրական ակտիվության գրաֆիկը շատ նման է արթուն վիճակում գտնվող և խնդիրներ լուծող մարդու գլխուղեղի էլեկտրական ակտիվության պատկերին: Քնի այդ փուլերը, որոնք գիշերվա ընթացքում կրկնվում են 4-5 անգամ, անվանեցին պարադոքսալ, որովհետև մարդը մնում է քնած, բայց նրա ուղեղը ֆիզիոլոգիական տեսակետից արթուն վիճակում է հայտնվում, իսկ աչքերն արագ շարժումներ են կատարում:

Քնի մյուս փուլն անվանեցին օրթոդոքսալ, որն ունի չորս մակարդակ կամ ստադիա:

Օրթոդոքսալ քնի առաջին ստադիան համապատասխանում է թեթևակի քնկոտության, կիսարթուն վիճակին: Դա մակերեսային քնի մակարդակն է, որի ժամանակ արթնության վիճակին հատուկ ալիքներն աստիճանաբար չքանում են:

Երկրորդ ստադիան միջին խորության քնի մակարդակն է:

Եթե քունը նորմալ պայմաններում է ընթանում, ապա դրանից հետո վրա է հասնում խոր քնի ստադիան, որը համարվում է երրորդ ստադիան :

Չորրորդ ստադիան միջին խորության քնի մակարդակն է: Քնի չորրորդ ստադիան, եթե ընդհանրապես դիտվում է, նորմալ պայմաններում շատ կարճատև է և նկատվում է միայն գիշերվա սկզբում, քուն մտնելուց 40-50 րոպե անց: Քնի առաջին ժամի ընթացքում գերակշռողը երրորդ ստադիան է՝ միջին խորության քունը: Չորրորդ ստադիան առաջ է գալիս ֆիզիկական ծանր աշխատանքից հետո հանգստացող մարդկանց մոտ, իսկ մտավոր աշխատանքի մարդիկ օրթոդոքսալ քնի այդ փուլում ավելի հազվադեպ են հայտնվում:

Ընդունում ենք անկողնային պարագաների պատվերներ ։