մկրատ դիզայն ստուդիո

Անկողնու ո՞ր կտորներն են ուշ մաշվում

Օրգանիկ բամբակի մանրաթելով պատրաստված այս կտորները նախատեսված են ինչպես անկողնային հավաքածուներ, այնպես էլ խալաթներ, գիշերազգեստներ և նույնիսկ ամառային զգեստներ կարելու համար։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

«Ranforce » բամբակյա գործվածք է՝ դասական բամբակյա գործվածքի կատարելագործված տարբերակը։ Այս կտորի մարկետինգային անունը վերցրել են ֆրանսերեն « renforcé »բառից, որը նշանակում է «ուժեղացված,ամրացված» : Հումքը անցնում է մաքրման մի քանի փուլով, կտորի առանձնահատկությունը թելեր հյուսելու տեխնոլոգիայի մեջ է․ ավելի բարակ թելերը կարծես պարուրում են խիտ հյուսվածքները, ամրության համար թելերը ոլորված են, հյուսվածքը խաչաձև չէ, այլ անկյունագծային, սա գործվածքին տալիս է ամրություն և մետաքս hիշեցնող փափկություն:

ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կտորը նախ սպիտակեցնում են, իսկ հետո անցնում են հաջորդ տպագրության փուլին։ Կտորի նախշերի տպագրությունը կատարվում է հատուկ մեքենաների օգնությամբ, օգտագործված է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էկոլոգիապես բարձրորակ ներկեր, որի շնորհիվ կտորը չի գունաթափվում լվանալիս և արևի տակ չորացնելիս և լիովին անվտանգ է թե երեխաների թե մեծերի համար ։ անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ Ranforce-ը չի քոլքոտում։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20% ), որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ 100% բամբակի մանրաթել։

ՉԱՓ 2.4 մետր լայնք։

ԽՏՈՒԹՅՈՒՆ 125 գր/1ք․մ․ վրա։

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Լվանալ հակառակ երեսից, 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Արդուկել հակառակ երեսից: Առաջին լվանալուց հետո կտորը մտնում է մոտ 3%:

Ընդունում ենք անկողնային պարագաների պատվերներ ։