մկրատ դիզայն ստուդիո

Որո՞նք են լավագույն միագույն սպիտակեղենի կտորները

Օրգանիկ բամբակի մանրաթելով պատրաստված այս կտորները միագույն են, նախատեսված են ինչպես անկողնային հավաքածուներ, այնպես էլ խալաթներ, գիշերազգեստներ և նույնիսկ ամառային զգեստներ կարելու համար։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

Satin-ը սարժային հյուսվածքի, բամբակյա գործվածք է, այն արտադրելու համար օգտագործել են բարակ և երկար, կրկնակի ոլորված բամբակյա թել որում. մի քանի հորիզոնական մանրաթելեր հյուսվում են մեկ ուղղահայաց մանրաթելի հետ՝ ձևավորելով փափուկ մակերեսով գործվածք: Տարբերվում է դասական բամբակյա կտորներից, որոնք հյուսված են ավանդական «մեկ վրայից, մեկ տակից» շարվածքով։Որքան թելը բարակ է, այնքան հյուսելու թելերը մոտ են իրար և թելերն ավելի շատ են։ Հետեւաբար, Satin-ը ավելի ամուր է ու երկարադիմացկուն ի շնորհիվ հատուկ հյուսվածքի խտության և կտորի մշակման։ Satin-ը ունի ուղիղ և հակառակ կողմեր:

ՆԵՐԿՈՒՄ

Միագույն ներկելուց առաջ գործվածքը ենթարկվում է պարտադիր սպիտակեցման, այնուհետև մշակում է ԱԼԿԱԼԱՅԻՆ լուծույթով, այդ պրոցեսը կոչվում է մերցերիզացում, ինչ կտորին տալիս է հավելյալ ամրություն և հարուստ փայլ։
Կտորի ներկման պրոցեսը կատարվում է հատուկ մեքենաների օգնությամբ ։ Ներկման տեխնոլոգիան կոչվում է ռեակտիվ, որի ժամանակ ներկի մոլեկուլները խորը ներթափանցում են մանրաթելերի կառուցվածքի մեջ և ստանում են հարթ միագույն մակերես, օգտագործված է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էոլոգիապես բարձրորակ ներկեր, որի շնորհիվ կտորը չի գունաթափվում լվանալիս և արևի տակ չորացնելիս։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ Սատինը չի քոլքոտում։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20%),որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ 100% բամբակի մանրաթել։

ՉԱՓ 2.4 մետր լայնք։

ԽՏՈՒԹՅՈՒՆ 130 գր/1ք․մ․ վրա։

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Լվանալ հակառակ երեսից, 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Արդուկել հակառակ երեսից: Առաջին լվանալուց հետո կտորը մտնում է մոտ 3%:

Կարում ենք անկողնային պարագաներ ։