մկրատ դիզայն ստուդիո

Փնտրու՞մ եք ասեղնագործ նախշեր հիշեցնող շքեղ կտորներ

Օրգանիկ բամբակի մանրաթելով պատրաստված այս կտորները ունեն ասեղնագործ նախշեր հիշեցնող դաջված նախշեր։ Այս կտորները նախատեսված են ինչպես անկողնային հավաքածուներ, այնպես էլ խալաթներ, գիշերազգեստներ և նույնիսկ ամառային զգեստներ կարելու համար։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

«Jacguard» անվանումը առաջացել է ի պատիվ Ջոզեֆ Մարի Ժակարդի, ով ստեղծել է հատուկ հաստոցներ, որոնք գործվածքների վրա ասեղնագործված նախշեր են վերարտադրում։ Ժակարդ Սատինը սարժային հյուսվածքի, բամբակյա գործվածք է, այն արտադրելու համար օգտագործել են բարակ և երկար, կրկնակի ոլորված բամբակյա թել որում. մի քանի հորիզոնական մանրաթելեր հյուսվում են մեկ ուղղահայաց մանրաթելի հետ՝ ձևավորելով փափուկ մակերեսով գործվածք: Տարբերվում է դասական բամբակյա կտորներից, որոնք հյուսված են ավանդական «մեկ վրայից, մեկ տակից» շարվածքով։
Որքան թելը բարակ է, այնքան հյուսելու թելերը մոտ են իրար, հետեւաբար թելերն ավելի շատ են։ Jacguard Satin-ը ավելի ամուր է ու երկարադիմացկուն ի շնորհիվ հատուկ հյուսվածքի խտության և կտորի մշակման։ Jacguard Satin-ը ունի ուղիղ և հակառակ կողմեր:
Jacguard Satin-ը համարվում է ամենագեղեցիկ և թանկարժեք բամբակյա կտորներից մեկը։ Եվ այս ամենը պայմանավորված է նրա վեհ փայլով ու դրա վրա արված բարդ, դաջված նախշերով։

ՆԵՐԿՈՒՄ

Միագույն ներկելուց առաջ գործվածքը ենթարկվում է պարտադիր սպիտակեցման, այնուհետև մշակում է ԱԼԿԱԼԱՅԻՆ լուծույթով, այդ պրոցեսը կոչվում է մերցերիզացում, ինչ կտորին տալիս է հավելյալ ամրություն և հարուստ փայլ։
Կտորի ներկման պրոցեսը կատարվում է հատուկ մեքենաների օգնությամբ ։ Ներկման տեխնոլոգիան կոչվում է ռեակտիվ, որի ժամանակ ներկի մոլեկուլները խորը ներթափանցում են մանրաթելերի կառուցվածքի մեջ և ստանում են հարթ միագույն մակերես, օգտագործված է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էոլոգիապես բարձրորակ ներկեր, որի շնորհիվ կտորը չի գունաթափվում լվանալիս և արևի տակ չորացնելիս։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ Սատինը չի քոլքոտում։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20% ), որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ 100% բամբակի մանրաթել։

ՉԱՓ 2.4 մետր լայնք։

ԽՏՈՒԹՅՈՒՆ 150 գր/1ք․մ․ վրա։

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Լվանալ հակառակ երեսից, 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Արդուկել հակառակ երեսից: Առաջին լվանալուց հետո կտորը մտնում է մոտ 3%: