Ինչպե՞ս ունենալ առողջ և հանգիստ քուն
Մարդու օրգանիզմի երկու հիմնական ֆունկցիոնալ վիճակներն են քունը և արթնությունը: Վերջին տասնամյակների ընթացքում կատարված հետազոտութ-յունները ցույց տվեցին, որ քնի վիճակն, իր հերթին, բարդ է և ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրում: Արթնության վիճակը ևս միշտ նույնը չէ. կախված ողեղի աշխատանքի բնույթից, հոգնածության աստիճանից և այլ գործոններից արթուն մարդու հոգեվիճակն ու ընկալումների գիտակցվածության աստիճանը փոփոխություններ են կրում: Կան նաև հոգեկանի մի շարք հատուկ վիճակներ, որոնց ուսումնասիրությունը զգալիորեն ընդլայնում է մարդու ակտիվության մասին մեր պատկերացումների սահմանները:
Մարդն իր կյանքի մոտ 1/3-ն անց է կացնում քնած վիճակում, մնացած 2/3-ում նա գտնվում է արթնության և գիտակցական ակտիվության այս կամ այն մակարդակի վրա: Եթե մարդն ապրում է 60 տարի, ապա մոտ քսան տարի նա քնած է լինում :
Բնական կտորներից կարված անկողնային պարագաները կապահովեն առողջ և հանգիստ քուն։
Ընդունում ենք անկողնային պարագաների պատվերներ
Բնականաբար, արթուն վիճակի հոգեկան ապրումների մասին մենք ավելի շատ բան գիտենք, քանի որ դրանց որոշ մասը գիտակցվում է, այսինքն մենք հաշիվ ենք տալիս մեզ, թե արթուն վիճակում ինչ ենք տեսնում, լսում, շոշափում, ինչ մտքեր ու ցանկություններ ունենք և այլն: Անհամեմատ սուղ են մեր գիտելիքները հոգեկան այն գիտելիքները հոգեկան այն գործընթացների մասին, որոնք իրագործվում են քնած մարդու ուղեղի կողմից: Կա բազմաթիվ գործոններ և պայմաններ լավ և առողջ քուն ապահովելու համար, ամենակարևորը ունենալ բնական ծագմամբ հումքից պատրաստված անկողնային պարագաներ, բնական կտորների մեջ քնելիս, նախ չեք շոգի տաք եղանակին և ձեր մարմինը տաք կլինի տարվա ցուրտ եղանակին, արհեստական հավելումների բացակայությունը կապահովվի, որ կտորը չի էլեկտրակակացվի և դուք լարվածություն չեք զգա ։Անկողնային պարագաների համար բնական կտորներ ընտրելիս, եթե նախապատվությունը տաք վուշի կտորներին, ապա վուշի փոքր ինչ կոպիտ մակերեսը միկրոմերսում և բնական պիլինգի կենթարկի ձեր մարմինը։ Այս և այլ տեսանելի և անտեսանելի հատկությունների շնորհիվ դուք կապահովվեք առողջ և հանգիստ քուն, կդարձնեն ձեր հանգիստը կատարյալ։