մկրատ դիզայն ստուդիո

Ինչպե՞ս տարբերել սպիտակեղենի կտորները

Օրգանիկ բամբակի մանրաթելով պատրաստված այս կտորները միագույն են, նախատեսված են ինչպես անկողնային հավաքածուներ, այնպես էլ խալաթներ, գիշերազգեստներ և նույնիսկ ամառային զգեստներ կարելու համար։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

«Poplin» միագույն բամբակյա գործվածք է՝ դասական բամբակյա գործվածքի կատարելագործված տարբերակը։ Այս կտորի անունը առաջացել է իտալական «papalino» բառից, որը նշանակում է «պապական»: Հումքը անցնում է մաքրման մի քանի փուլով, կտորի առանձնահատկությունը թելեր հյուսելու տեխնոլոգիայի մեջ է․ ավելի բարակ թելերը կարծես պարուրում են խիտ հյուսվածքները, ամրության համար թելերը ոլորված են, հյուսվածքը խաչաձև չէ, այլ անկյունագծային, սա գործվածքին տալիս է ամրություն և մետաքս hիշեցնող փափկություն:

ՆԵՐԿՈՒՄ

Կտորի ներկման պրոցեսը կատարվում է հատուկ մեքենաների օգնությամբ, կտորը նախ սպիտակեցնում են, ապա ներկում ցանկալի գույնով։ Ներկման տեխնոլոգիան կոչվում է ռեակտիվ, որի ժամանակ ներկի մոլեկուլները խորը ներթափանցում են մանրաթելերի կառուցվածքի մեջ։ Այս մեթոդի արդյունքում ստացվում է հարթ միագույն մակերես։ Կտորի ներկման համար օգտագործվում է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էկոլոգիապես մաքուր ներկեր, որպեսզի կտորը չգունաթափվի լվանալուց հետո և արևի տակ չորացնելիս։ Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ Պոպլինը չի քոլքոտում։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20%), որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ 100% բամբակի մանրաթել։

ՉԱՓ 2.4 մետր լայնք։

ԽՏՈՒԹՅՈՒՆ 140 գր/1ք․մ․ վրա։

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Լվանալ հակառակ երեսից, 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Արդուկել հակառակ երեսից: Առաջին լվանալուց հետո կտորը մտնում է մոտ 3% :

Ընդունում ենք անկողնային պարագաների պատվերներ ։