Ինչպե՞ս է գույնը ազդում մարդու տրամադրության վրա
Անկողնային պարագաներ, վարագույր և հագուստ կարելու համար ցանկալի է, որ կտորի մանրաթելը լինի բնական, առանց արհեստական հավելումների, ինչպիսին են վուշը և բամբակը։
Շատ կարևոր է նաև կտորի գույնի ընտրությունը: Գուները ունեն տրամադրության վրա ազդելու հատկություն, կախված տարվա եղանակից և այն աշխարհագրական վայրից, որտեղ դուք բնակվում եք, կան ազգային գույներ, որոնք նույնպես պետք է հաշվի առնել, ենթագիտակցության մակարդակի վրա գտնվող գույնընկալման այս նուրբ զգայարանները ունեն յուրաքանչյուր ոք, կարող եք գույների ընտրությունը վստահել դիզայներներին, բայց անպայման լսեք ձեր ներաշխարհում տիրող վիճակին և որոշում կայացնելիս առաջնորդվեք ոչ թե տենդենցների կամ դիզայներների առաջարկած գույները, այլ դուք որոշեք, թե ինչ գույնի հագուստ կամ անկողնային պարագա պատվիրել։Վստահ ենք, որ ձեզ առաջարկվող գույների նկարագիրը կօգնի ընտրել այն գույնը, որն ավելի մոտ է ձեր գեղագիտական ճաշակին և նախասիրություններին։
ՍՊԻՏԱԿ
Սկանդինավյան երկրներում սիրված, մաքրության, ազատության, անմեղության, թեթևության, կատարյալ և ամբողջական լինելու, միաժամանակ պարզ և բարդ զգացողություններ առաջացնելու հետ կապված գունատեսակ է: Անտիկ դարաշրջանի մեծահարուստների, քրմերի ու հարսների նախասիրած գույնը։ Այն խորհրդանշում է որոշումներ կայացնելիս բացարձակ ինքնավստահություն ու մտքի ազատություն հանդես բերելու, նոր ուղի ընտրելու, սկիզբների սկիզբը դառնալու ընդունակությունները։
Սպիտակ գույնն ասում է, որ մենք բոլորս հավասար ենք, վստահություն է ներշնչում, ոգեշնչում է և առաջ մղում: Շատ վաղուց տարբեր աստվածների պաշտամունքի սպասարկուները սպիտակ զգեստ էին կրում՝ ոչ թե գույների մեջ պատահական ընտրություն կատարելով, այլ այն պատճառով, որ նրանց կարծիքով սպիտակը պաշտպանում էր և հմայում։ Ասպետների համար նա հավատքի, մաքրության, ուժի և արդարության խորհրդանշան էր:
Ինտերիերի սպիտակ գույնը կօգնի ձեզ վանել վախերն ու անհանգստությունները, ֆիզիկապես ավելի լավ զգալ, լցվել էներգիայով, օրգանիզմը մաքրել վնասակար գործոններից /շլակ/ և տոքսիններից: Ավելին. սպիտակ գույնը դրական է ազդում նրանց վրա, ովքեր խնդիրներ ունեն տեսողության օրգանների կամ էնդոկրին համակարգի հետ։
ԱՂՅՈՒՍԱԳՈՒՅՆ
Աղյուսագույնը հարմարավետության, գրավչության, պաշտպանվածության, ջերմութան, աշնանային զգացողություններ առաջ բերող գույն է: Այն երկրի, կայունության և անվտանգության գույնն է: Գոյություն ունի ֆեն-շույ կոչվող ձևավորման սկզբունք, ըստ որի՝ հարկավոր է սենյակի մուտքը զարդարել աղյուսագույն տարրերով, ինչը պաշտպանվածութան և անվտանգութան ներքին զգացում է առաջացնում: Արժե ընտրել այս գույնը, եթե դուք ձեր մեջ չունեք բավարար չափով ինքնավստահություն և խանդավառություն, բայց այնհարկավոր է ընտրել ոչ թե շրջապատի վրա արտակարգ տպավորություն գործելու նպատակով, այլ պարզապես, որ ներքուստ ինքներդ ձեզ մեծ ձեռքբերումների հասնելու ընդունակ համարեք:
ԲԱՑ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ
Բաց մոխրագույնը վսեմութան, հանդարտութան, ձգտման, հանգստութան, խորհրդավորութան զգացողութուններ է առաջ բերում: Որոշ հնդկական ցեղերում այս գույնը բարիդրացիական կապերի խորհրդանիշ էր: Բաց մոխրագույն երանգը ստեղծում է անմատչելի առեղծվածի արտաոովոր կերպար: Այն հարմարավետ է, քանի որ մեծ ուշադրություն չի գրավում իր վրա, այդ է պատճառը, որ այս գույնը հաճախ հանդիպում է վայրի գիշատիչ կենդանիների մորթիների գուներանգների մեջ։ Բաց մոխրագույնը համեստության և հասունության գույնն է: Բաց մոխրագույնը սպիտակի հետ ունեաած մերձավորութան շնորհիվ մարդկանց պարգևում է թեթևության, վեհության և հանդարտության զգացում: Այն հաճախ օգտագործվում է սկանդինավյան ոճում որպես այնպիսի բաղադրիչ, որը միավորում է ինտերիերի մասերը մեկ ամբողջության մեջ, լցնում սենյակը լույսով և առաջ բերում հարմարավետութան զգացողություն:
ՄՈԽՐԱԿԱՊՈՒՅՏ
Այս գույնը սառը, հակասական, նպատակասլաց, երկիմաստ, բարդ զգացողութոուններ է առաջ բերում:Մոխրակապույտը համատեղում է քնքշությունն ու նարցիսիզմը, կոշտությունն ու զգացմունքայնությունը, սկզբունքայնությունն ու սենտիմենտալությունը, երազկոտությունն ու հասունությունը: Նրանք, ովքեր ընտրում են այս գույնը, օժտված են անհավանական վճռականությամբ, շարունակ խույս են տալիս հարմարավետ ապրելու սովորությունից և հաճախ այդպիսի մարդիկ իրենք երբեք չեն կարողանա ճշգրիտ կանխատեսել, թե ինչպես կվարվեն այս կամ այն իրավիճակում: Մի բան կարելի է հաստատ ասել՝ եթե սիրում ես մոխրակապույտը, ապա քեզ բնորոշ չեն կայունությունը, հանդարտութոունն ու կանխատեսելիությունը։ Մոխրակապույտ գույնը մենք խորհուրդ ենք տալիս ընտրել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն են զգում, բայց դրա համար նրանց պետք է ինչ-որ ենթագիտակցական խթան, որը կմղի նրանց շարժվել առաջ:
ԿԱՊՈՒՅՏ
Կապույտը անսահմանութան, խորքայինի, լրջմիտի, համառութան, կախարդիչի, ֆանտաստիկականի, երազելու նկատմամբ նախաիրություն ունեցողների գույնն է, կախարդութամբ զբաղվողների, մոգերի և մտածողների գույնը: Շատ տարիներ առաջ ենթադրվում էր, որ կապույտ հագած մարդիկ գիտեն ճշմարտությունը: Կապույտը կարող է ստիպել ձեզ խորապես մտածել ձեր կյանքի մասին, բայց այն երբեք ձեզ պատասխան չի տա՝ դուք ինքներդ պետք է գտնեք այն: Մարդիկ, ովքեր նախաիրություն ունեն այս գույնի հանդեպ, սովորաբար հակված են կարգ ու կանոն հատտատելու և համակարգելու կողմը, հատտատակամ են, համառ, անշահախնդիր, միշտ ունեն իրենց սեփական տեսակետը, արտաքուտտ լուրջ են, սակայն ներսում կարող են պահպանել մի ամբողջ աշխարհ՝ լի կախարդանքով և անհավատալի գաղափարներով։ Կապույտ գույնն օգնում է կենտրոնանալ և հանգստացնել հոգեկան փոթորիկները, նպատտում է վերականգնել նյարդային համակարգը։ Այս գույնը ճիշտ ընտրություն կլինի նրանց համար, ովքեր հոգնել են ամենօրյա եռուզեռից ու լարվածությունից, ցանկանում են ներդաշնակ լինել ոչ միայն ուրիշների, այլև իրենց հետ։
ԳՐԱՖԻՏ /մուգ գորշագույն/
Գրաֆիտը /մուգ գորշագույն/ գրավիչ է զգայուն, միավորող, կայունացնող, ողջամիտ, զուսպ բնավորություն ունեցող մարդկանց համար։ Այս գույնը միավորում է սևի և սպիտակի հակադիր երանգները՝ ձգտելով ներդաշնակության, բայց միշտ գտնվում է սահմանային վիճակում: Նրանք, ովքեր նախընտրում են այս գույնը, լի են հուզական ապրումներով և հակված չեն դրանք փոխանցել ուրիշներին: Չնայած ներքին հակասությունների առկայությանը։ Մուգ գորշագույնի սիրահարները միշտ կարողանում են կայունացնել իրենց շուրջ ստեղծված իրավիճակը, գտնել լավագույն լուծումն իր միջավայրում ծագած ցանկացած կոնֆլիկտում։ Այս գույնը վկայում է իդեալին հասնելու մարդու ձգտման մասին, շարունակ իր հնարավորությունները որոնելու նրա մշտական փնտրտուքի մասին։ Եթե դուք ձեզ խոցելի եք զգում, այս գույնը ձեզ վստահություն կհաղորդի ձեր հանդեպ և կներշնի, որ շրջապատող աշխարհը ձեզ վտանգ չի սպառնում: Այս գույնի հետ միասին դուք ձեզ ավելի ազատ ու հանգիստ կզգաք։
Փոշոտ-Վարդագույն
Փոշոտ-Վարդագույնը ռոմանտիկ, ընկերասեր, անմեղ, միամիտ, հոգատար, հարազատ, սիրալիր բնավորություն ունեցող մարդկանց սիրելի գունն է: Վարդագույնը ոչ նախանձ է առաջ բերում, ոչ էլ չարություն։ Մարդիկ, ովքեր սիրում են այս գույնը, շատ ընկերասեր են, զգայուն, տաղանդավոր, չեն հանդուրժում դաժանությունն իր տարբեր դրսևորումներով: Երբեմն կարող են լինել անկայուն. ցանկացած մանրուք կարող է նրանց մի պահ վշտացնել: Այս գույնի նկատմամբ նախաիիրութոուն ունեոողներ հակված են շրջապատել իրենց տունը հարմարավետությամբ, երազում են հավերժական մաքուր սիրո մասին և ամբողջ սրտով հավատում են հրաշքներին: Ենթադրվում է, որ վարդագույնի սիրահարներն ավելի երկար են ապրում, քան այլ գույների սիրահարները։ Մի անգամ Հնդկաստանի քաղաքներից մեկում իշխանությունները որոշեցին շենքերը ներկել այս գույնով, որպեսզի բարձրացնեն քաղաքի բնակիչների տրամադրությունը և դրանով իսկ հասնեն հանցավորության նվազմանը. զարմանալի է, սակայն շենքերը վարդագույն ներկելուց հետո իրավիճակը իսկապես բարելավվեց: Վարդագույնն ունակ է բարձրացնել տրամադրությունն ու ախորժակը, օգնում է, որ մարդը հանդարտվի, իջնի նրա սրտի զարկերի հաճախականությունը և կարգավորի քունը։
Վարդագույն տուֆից պատրաստված շենքերի շնորհիվ Հայաստանում ապրողներն էլ են վայելում այս գույնի նույն դրական ազդեցությունը։
ԿԱՆԱՉ
Այս գույնը կայունութան, ներդաշնակութան, անվտանգութան, հուսալիության, փափկութան, հանգստության զգացողություններ է առաջ բերում մարդու մեջ:Կանաչ գույնն ասես իր մեջ պահպանում է կյանքի գաղտնիքը. առաջացնում է հանգստություն և անդորր պահպանելու ցանկություն՝ մղելով պարզապես հետևելու, թե ինչ է կատարվում շրջապատում։
Այն մարդիկ, ովքեր սիրում են այս գույնը, ունեն հանգիստ բնավորություն, աչքի են ընկնում նվիրվածությամբ, քաղաքակիրթ պահվածքով, ազնվությամբ և տեղի ունեցողը սթափ ու արդար գնահատելու ունակությամբ՝ հմտորեն խուսափելով բացասական հետևանքներից: Կանաչը ցրում է բացասական հույզերը, օգնում է կենտրոնանալ և լուրջ որոշում կայացնել, թեթևացնում է գերլարվածությունը և ունի քնաբեր ազդեցություն:
ԱՆԱՆՈՒԽԱԳՈՒՅՆ
Այս գունը ամբողջականութան, կատարելութան, թարմութան, թեթևության, էներգետիկական զգացողություններ է առաջ բերում: Անանուխագույնը երիտասարդություն և թարմություն է խորհրդանշում։ Մեր նախնիները այս երանգին վերագրում էին կախարդական հատկություններ և կարծում էին, որ այն պաշտպանում է դժբախտ պատահարներից և անբնական մահից: Անանուխի գույնը նախընտրող մարդիկ խելացի են, հավասարակշռված և հանգիստ, սիրում են կարդալ և կարողանում են պատշաճ կերպով ներկայանալ հասարակությանը: Այս գույնը խորհրդանշում է կատարելութան հասնելու, նոր գործունեություն ձեռնարկելու այնպիսի ձգտումը, որը ձեզ ամբողջովին կկլանի իր մեջ:Սահուն ալիքները, որոնք համաչափորեն վազում են դեպի ափ, անանուխի երանգի առաջ բերած հիմնական պատկերացումներից են: Իր հանգստացնող ազդեցության շնորհիվ՝ անանուխի գույնը խորհուրդ է տրվում օգտագործել նրանց, ովքեր կարիք ունեն հանգստության և հարմարավետության զգացողության, երբ տուն են գալիս սթրեսով լի ծանր օրվա վերջում: