մկրատ դիզայն ստուդիո

Ինչպես առցանց պատվիրել անկողնային պարագաներ Մկրատ-ից

Քայլ 1

  • Կատալոգից ընտրում եք կտորներ։
  • Սքրինշոթը ուղարկում եք մեզ Facebook, Instagram կամ +37491004479 WhatsApp Viber Telegram։

Քայլ 2

  • Նշում եք բարձի երեսի, վերմակի, ներքնակի չափերը (երկարություն/լայնություն/բարձրություն) անպայման նշում եք, եթե սավանը ցանկանում եք ռեզինով։
  • Կարաբաժինը և առաջին լվանալուց կտորի մտնելու չափաբաժինը մենք հաշվի ենք առնում։
  • Նշում եք առաքման հասցեն, ստացողի անունը և գործող 1 կամ 2 բջջային համար։

Քայլ 3

  • Մենեջերը հաստատում է կտորի առկայությունը, հաշվարկում է պատվերի արժեքը (կտոր+կարելավարձ), այնուհետև ձեզ է ուղարկում հաշիվ-ապրանքագիրը ու Ա/Ձ բանկային քարտի տվյալները։

Քայլ 4

  • Պատվերի ամբողջ գումարը (բացի առաքման գումարից) դուք փոխանցում եք Ա/Ձ բանկային քարտին (գումարը քարտին նստելուց հետո մենեջերը ձեզ է ուղարկում Ա/Ձ ՀԴՄ կտրոնի սքրինշոթը և նշում է պատվերի կատարման ժամկետները )։
  • Առաքումը Երևանում 700 դր է, գումարը վճարում եք առաքիչին պատվերը ստանալիս։
  • Մարզերի առաքման սակագները և պայմանները ճշտում եք մենեջերից։

Անկողնային պարագաների ստանդարտ չափերը և կողմնորոշիչ գները կարող եք տեսնել այստեղ։