Ինչպես առցանց պատվիրել անկողնային պարագաներ Մկրատ-ից
Քայլ 1
- Կատալոգից ընտրում եք կտորներ։
- Սքրինշոթը ուղարկում եք մեզ Facebook, Instagram կամ +37491004479 WhatsApp Viber Telegram։
Քայլ 2
- Նշում եք բարձի երեսի, վերմակի, ներքնակի չափերը (երկարություն/լայնություն/բարձրություն) անպայման նշում եք, եթե սավանը ցանկանում եք ռեզինով։
- Կարաբաժինը և առաջին լվանալուց կտորի մտնելու չափաբաժինը մենք հաշվի ենք առնում։
- Նշում եք առաքման հասցեն, ստացողի անունը և գործող 1 կամ 2 բջջային համար։
Քայլ 3
- Մենեջերը հաստատում է կտորի առկայությունը, հաշվարկում է պատվերի արժեքը (կտոր+կարելավարձ), այնուհետև ձեզ է ուղարկում հաշիվ-ապրանքագիրը ու Ա/Ձ բանկային քարտի տվյալները։
Քայլ 4
- Պատվերի ամբողջ գումարը (բացի առաքման գումարից) դուք փոխանցում եք Ա/Ձ բանկային քարտին (գումարը քարտին նստելուց հետո մենեջերը ձեզ է ուղարկում Ա/Ձ ՀԴՄ կտրոնի սքրինշոթը և նշում է պատվերի կատարման ժամկետները )։
- Առաքումը Երևանում 700 դր է, գումարը վճարում եք առաքիչին պատվերը ստանալիս։
- Մարզերի առաքման սակագները և պայմանները ճշտում եք մենեջերից։
Անկողնային պարագաների ստանդարտ չափերը և կողմնորոշիչ գները կարող եք տեսնել այստեղ։