Print Satin
Print Satin
Այս բաժնում ներկայացված բոլոր կտորները ունեն տարբեր ոճի տպված նախշեր, նախատեսված է անկողնային պարագաներ կարելու համար, կարելի է կարել խալաթներ, գիշերանոցներ նույնիսկ ամառային զգեստներ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Print Satin-ը սարժային հյուսվածքի բամբակյա գործվածք է, այն արտադրելու համար օգտագործել են օրգանիկ բամբակի մանրաթել։ Բարակ և երկար, կրկնակի ոլորված բամբակյա թել որում. մի քանի հորիզոնական մանրաթելեր հյուսվում են մեկ ուղղահայաց մանրաթելի հետ՝ ձևավորելով փափուկ մակերեսով գործվածք: Satin-ի հյուսվածքը տարբերվում է դասական բամբակյա կտորներից, որոնք հյուսված են ավանդական «մեկ վրայից, մեկ տակից» շարվածքով։
Որքան թելը բարակ է, այնքան հյուսելու թելերը մոտ են իրար, հետևաբար թելերն ավելի շատ են ու ավելի խիտ։ Հետեւաբար, Satin-ը ավելի ամուր է և ունի նուրբ մակերես, շատ հաճելի է օգտվել Satin-ի կտորից պատրաստված իրերից։
ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կտորը նախ սպիտակեցնում են, այնուհետև մշակում են ԱԼԿԱԼԱՅԻՆ լուծույթով, այդ պրոցեսը կոչվում է ՄԵՐՑԵՐԻԶԱՑՈՒՄ, ինչ կտորին տալիս է հավելյալ ամրություն և հարուստ փայլ։ Հետո անցնում են հաջորդ տպագրության փուլին։ Կտորի նախշերի տպագրությունը կատարվում է հատուկ մեքենաների օգնությամբ, օգտագործված է որակյալ, տեքստիլի համար նախատեսված էկոլոգիապես բարձրորակ ներկեր, որի շնորհիվ կտորը չի գունաթափվում լվանալիս և արևի տակ չորացնելիս։
Այն լիովին անվտանգ է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, անվտանգ է նաև ալերգիայի հակված մարդկանց համար։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքուր բամբակյա թելերի շնորհիվ Satin-ը չի քոլքոտում։ Այն շնչող է, ունի hygroscopic հատկություն, լավ կլանում է խոնավությունը (իր քաշի մինչև 20% ), որի շնորհիվ չեք զգա խոնավություն, եթե ամռանը ունենաք քրտնարտադրություն։ Բնական բաղադրությության շնորհիվ կտորը չի կուտակում ստատիկ էլեկտրականություն և չի էլեկտրականանում։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ 100 % բամբակի մանրաթել։
ՉԱՓ 2.4 մետր լայնք։
ԽՏՈՒԹՅՈՒՆ 130 գր/1ք․մ․ վրա։
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ «OEKO-TEX confidence in textiles» որակի հավաստագիր։
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Լվանալ հակառակ երեսից, 40 աստիճանում, ժավել չպարունակաող նյութերով, ուժեղ չքամել։ Արդուկել հակառակ երեսից: Առաջին լվանալուց հետո կտորը մտնում է, ինչը մեր մասնագետը հաշվի է առնում պատվիրելիս։
Կախված ձեր էկրանի կարգավորումներից ՝ ֆոտոյում ներկայացված կտորի գույնը կարող է փոքր- ինչ տարբերվել իրական գույնից։
Այս բաժնում ներկայացված բոլոր կտորները ունեն տարբեր ոճի տպված նախշեր, նախատեսված է անկողնային պարագաներ կարելու համար, կարելի է կարել խալաթներ, գիշերանոցներ նույնիսկ ամառային զգեստներ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Print Satin-ը սարժային հյուսվածքի բամբակյա գործվածք է, այն արտադրելու համար օգտագործել են օրգանիկ բամբակի մանրաթել։ Բարակ և երկար, կրկնակի ոլորված բամբակյա թել որում. մի քանի հորիզոնական մանրաթելեր հյուսվում են մեկ ուղղահայաց մանրաթելի հետ՝ ձևավորելով փափուկ մակերեսով գործվածք: Satin-ի հյուսվածքը տարբերվում է դասական բամբակյա կտորներից, որոնք հյուսված են ավանդական «մեկ վրայից, մեկ տակից» շարվածքով։ Որքան թելը բարակ է, այնքան հյուսելու թելերը մոտ են իրար, հետևաբար թելերն ավելի շատ են ու ավելի խիտ։ Հետեւաբար, Satin-ը ավելի ամուր է և ունի նուրբ մակերես, շատ հաճելի է օգտվել Satin-ի կտորից պատրաստված իրերից։