[{"data":1,"prerenderedAt":108},["ShallowReactive",2],{"$fxABT0GCAPbqWiRyJj0AKzNpGm5AkZmCtqTwBrkZFcKc":3,"article-why-even-a-person-sleeping-in-a-deep-sleep-can-wake-up-immediately":28},{"cottonCollections":4,"linenGroups":23},[5,10,14,19],{"id":6,"title":7,"slug":6,"icon":8,"enableFabricColor":9},"kids","Մանկական","mdi-teddy-bear",true,{"id":11,"title":12,"slug":11,"icon":13,"enableFabricColor":9},"monochrome","Միագույն","mdi-checkbox-blank-outline",{"id":15,"title":16,"slug":15,"icon":17,"enableFabricColor":18},"luxury-satin","Լյուքս սատին","mdi-domain",false,{"id":20,"title":21,"slug":20,"icon":22,"enableFabricColor":9},"print","Տպված","mdi-bee-flower",[24],{"group_id":25,"name":26,"label":27},"00031","linen","Վուշ միագույն",{"id":29,"title":30,"body":31,"description":97,"extension":98,"meta":99,"navigation":9,"path":104,"seo":105,"stem":106,"__hash__":107},"articles/articles/why-even-a-person-sleeping-in-a-deep-sleep-can-wake-up-immediately.md","Ինչո՞ւ նույնիսկ խորը քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ",{"type":32,"value":33,"toc":93},"minimark",[34,38,41,49,56,63,69,76,82],[35,36,37],"p",{},"Արթնության վիճակի յուրահատուկ գիծը գիտակցության առկայությունն է: Արթնությունից քնին անցնելը սկսվում է նրանից, որ մարդ փակում է աչքերը և հնարավորին չափով մեկուսանում է արտաքին աշխահրից, թեև այդ մեկուսացումը երբեք լրիվ չի լինում. որքան էլ խորը քնած լինի մարդը, նա միշտ արտաքին աշխարհից եկող որոշ գրգռիչներ ընկալում է: Քնած մարդիկ շատ զգայուն են իրենց անունների նկատմամբ: Նույնիսկ խորը քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ երեխայի ցածրաձայն լացի և այլ ձայների ազդեցության տակ: Ավելի մեծ թվով գրգռիչներ (լսողական, հպման, ջերմային և այլն) չեն արթնացնում քնածին բայց ձևափոխվում և մտնում են նրա երազների մեջ. ծնում են նոր երազային պատկերներ և իրադարձություններ: Բոլոր այդ դեպքերում տեղի է ունենում ազդող գրգռիչների ենթագիտակցական ընկալում: Քնած մարդը որոշ չափով պահպանում է նաև վերահսկողությունն իր մկանների լարվածության և շարժումների նկատմամբ: Ուղեղը երբեք լրիվ կերպով չի հանգստանում, այն գտնվում է մշտական ակտիվության վիճակում: Հենց այդ պատճառով էլ միայն փոքրաթիվ մարդիկ են բարձր մահճակալներից կամ գնացքների տախտակամածներից ընկնում, երբ քնած են: Ընկնելու վտանգ ծագելու դեպքում շատերն անմիջապես արթնանում են:",[35,39,40],{},"Քուն մտնելիս մկանների լարվածությունը փոքրանում է, պակասում է սրտի զարկերի թիվը, իջնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է ավելի դանդաղ: Որոշ չափով նվազում է մարմնի ջերմաստիճանը՝ 1-2 աստիճանով: Փոխվում է ուղեղի էլեկտրական ակտիվության բնույթը: Քուն մտնելիս մարդն ամենից առաջ կորցնում է հսկողությունը սեփական մարմնի նկատմամաբ, բայց մինչև գիտակցության անհետացման վերջին պահը շարունակում է լսել ձայներ, շրջապատող աշխարհի աղմուկը: Արթնանալիս առաջինը ընկալում է հենց այդ աղմուկը և միայն ամենավերջում վերականգնվում է սեփական մկանների մի մասի գիտակցական վերահսկողությունն ու կառավարումը:",[35,42,43,44,48],{},"Քնի ժամանակակից ֆիզիոլոգիայի և հոգեբանության ոլորտը ուսումնասիրող գիտնականները նկատեցին, որ քնած մարդկանց աչքերը որոշ ժամանակահատվածներում արագ ու ակտիվ շարժումներ են անում : Քնի այդ փուլերում մարդու ուղեղի որոշ բաժինների էլեկտրական ակտիվության գրաֆիկը շատ նման է արթուն վիճակում գտնվող և խնդիրներ լուծող մարդու գլխուղեղի էլեկտրական ակտիվության պատկերին: Քնի այդ փուլերը, որոնք գիշերվա ընթացքում կրկնվում են 4-5 անգամ, անվանեցին ",[45,46,47],"strong",{},"պարադոքսալ",", որովհետև մարդը մնում է քնած, բայց նրա ուղեղը ֆիզիոլոգիական տեսակետից արթուն վիճակում է հայտնվում, իսկ աչքերն արագ շարժումներ են կատարում:",[35,50,51,52,55],{},"Քնի մյուս փուլն անվանեցին ",[45,53,54],{},"օրթոդոքսալ",", որն ունի չորս մակարդակ կամ ստադիա:",[35,57,58,59,62],{},"Օրթոդոքսալ քնի ",[45,60,61],{},"առաջին ստադիան"," համապատասխանում է թեթևակի քնկոտության, կիսարթուն վիճակին: Դա մակերեսային քնի մակարդակն է, որի ժամանակ արթնության վիճակին հատուկ ալիքներն աստիճանաբար չքանում են:",[35,64,65,68],{},[45,66,67],{},"Երկրորդ ստադիան"," միջին խորության քնի մակարդակն է:",[35,70,71,72,75],{},"Եթե քունը նորմալ պայմաններում է ընթանում, ապա դրանից հետո վրա է հասնում խոր քնի ստադիան, որը համարվում է ",[45,73,74],{},"երրորդ ստադիան"," :",[35,77,78,81],{},[45,79,80],{},"Չորրորդ ստադիան"," միջին խորության քնի մակարդակն է: Քնի չորրորդ ստադիան, եթե ընդհանրապես դիտվում է, նորմալ պայմաններում շատ կարճատև է և նկատվում է միայն գիշերվա սկզբում, քուն մտնելուց 40-50 րոպե անց: Քնի առաջին ժամի ընթացքում գերակշռողը երրորդ ստադիան է՝ միջին խորության քունը: Չորրորդ ստադիան առաջ է գալիս ֆիզիկական ծանր աշխատանքից հետո հանգստացող մարդկանց մոտ, իսկ մտավոր աշխատանքի մարդիկ օրթոդոքսալ քնի այդ փուլում ավելի հազվադեպ են հայտնվում:",[35,83,84,85,92],{},"Ընդունում ենք ",[86,87,91],"a",{"href":88,"rel":89},"https://mkrat.am/",[90],"nofollow","անկողնային պարագաների պատվերներ"," ։",{"title":94,"searchDepth":95,"depth":95,"links":96},"",2,[],"Քնի փուլերը","md",{"date":100,"featured_image":101,"createdAt":102,"slug":103},"2022-08-23T08:53:09.000+00:00","https://res.cloudinary.com/mkrat/image/upload/v1661599400/article/sleepstages.jpg","2024-01-14","why-even-a-person-sleeping-in-a-deep-sleep-can-wake-up-immediately","/articles/why-even-a-person-sleeping-in-a-deep-sleep-can-wake-up-immediately",{"title":30,"description":97},"articles/why-even-a-person-sleeping-in-a-deep-sleep-can-wake-up-immediately","DwcM2CxS55QCiXpljn2v0STVG6NvDX7eH_V_u-vRB5w",1774256095971]